Մեքենան մոտ 5 մետր բարձրությունից ընկել է զինկոմիսարիատի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին, ժամը 06։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից Դավթաշեն տանող ճանապարհին՝ զինկոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Է.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա արգելապատնեշին և մոտ 5 մետր բարձրությունից ընկել Հալաբյան փողոց՝ թիվ 1 զինվորական կոմիսարիատի դիմաց. առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:




Լրահոս