Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող․ ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության` 4, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս