ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չի լքել Մոսկվան և աշխատում է Կրեմլում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հերքել է «ոչ արժանահավատ լուրերը», թե Պուտինը լքել է մայրաքաղաքը և մեկնել այլ շրջանի իր նստավայր։