Թալանել են Դուբայի արքայադստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցյալ շաբաթ Նյու Յորքի էլիտար Plaza հյուրանոցում օրը ցերեկով թալանել են Դուբայի արքայադուստր Արուա Ալ-Կասիմիին: Գողացված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար դոլար,- հաղորդում է The Huffington Post-ը: 25-ամյա արքայադուստրը Նյու Յորք էր եկել ընկերների հետ արձակուրդներն անցկացնելու: Հյուրանոցում նա պատվիրել էր ամբողջ 12-րդ հարկը, որպեսզի իրենց ոչ ոք չանհանգստացնի: Կեսօրին նրանք դուրս են եկել զբոսնելու, սակայն Ալ-Քասիմին մոռացել է կողպել իր սենյակի դուռը: Վերադառնալով համար` նա այնտեղ ոչ մի թանկարժեք իր չի գտել: Կողոպտիչներին բռնել առայժմ չի հաջողվել: 




Լրահոս