Կաննում G20-ի գագաթնաժողովի ժամանակ նոյեմբերի 3-ին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսին սպասող լրագրողները միանգամայն պատահաբար լսել են երկու նախագահների միջեւ անձնական խոսակցությունը: Բանն այն է, որ լրագրողներին չէին զգուշացրել, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները առայժմ պատրաստ չեն մամուլի ասուլիսին: Լրագրողներն էլ, ցանկանալով ոչ մի բառ բաց չթողնել, անմիջապես միացրել են ձայնագրման սարքերը: Արդյունքում նրանք լսել են՝ ինչպես է Բարաք Օբաման Սարկոզիին մեղադրում այն բանում, որ նա ԱՄՆ-ին չի զգուշացրել, թե պատրաստվում է քվեարկել UNESCO-ում Պաղեստինի անդամակցության օգտին: Այնուհետեւ խոսակցության ընթացքում հնչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անունը: “Ես չեմ կարող այլեւս տեսնել նրան, այդ սուտասանին,- ասել է Սարկոզին: “Դու հոգնել ես նրանից, իսկ ես դեռ ստիպված եմ մշտապես շփվել նրա հետ “,- նշել է Օբաման:
Օբաման ստիպված է շփվում, իսկ Սարկոզին էլ հոգնել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ