Նախընտրական շրջանում սովորաբար կողմնորոշված է լինում ակտիվ ընտրողների միայն մեկ երրորդը, մինչդեռ մյուս մեկ երրորդը տատանվում է ,-այսօր կայացած ասուլիսին այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ ընտրողների 15 տոկոսը իր որոշումը կայացնում է ընտրություններից մեկ շաբաթ առաջ:Անդրադառնալով վերջին հրաժարականներին՝ մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի պաշտոնաթողություններին, նա նշեց, որ դրանք անպայման կազդեն ՀՀԿ-ի հաջողությունների վրա, սակայն թե ինչ չափով՝ դժվար է ասել:”Մյուս կողմից՝ կենտրոնամետ քայլերը իրենց հերթին ապակողմնորոշում են ընդդիմադիր զանգվածին: Նախընտրական շրջանում քանի դեռ չկան անօրինական հանրահավաքներ, ինքնահրկիզումներ և այլ վտանգավոր դեպքեր, չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի ծայրահեղ դրսևորումների”,- նկատեց նա:Ասուլիսի մյուս բանախոսը՝ հիմնարար տեխնոլոգիաների մասնագետ, հոգեբան Միքայել Մադաթյանը, իր հերթին նկատեց, որ նախընտրական շրջանում մարդկանց մոտ անորոշության մակարդակը բավական մեծացել է:
Միքայել Մինասյանի պաշտոնանկությունը կազդի ՀՀԿ հաջողության վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ