ՀՀԿ-ական թեկնածուին ընտրում են տեղեկանք տալու համար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Արտավազ համայնքում ընթանում են համայնքապետի ընտրությունները, «Ժողովուրդ»-ի թղթակիցը համայնքի բնակիչներից հետաքրքրվեց, թե իրենք ինչպես են գնահատում ընտրությունների ընթացքը: Նշենք, որ համայնքի բնակիչների մեծ մասը վախենում է որևէ գնահատական տալ ընտրություների ընթացքի մասին: Իսկ մի մասն էլ` մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ-ական թեկնածուին ընտրում են, քանի որ հեշտությամբ են իրենից տեղեկանք վերցնում:

Տեղեկացնենք, նաև, որ վաղ առավոտից ընտրատարածքի առջև հավաքվել են մի շարք երիտասարդներ, որոնցից Armlur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչն է այնտեղ գտնվելու պատճառը և եթե արդեն ընտրել են` ինչու չեն լքում տարածքը: Մեր հարցին ի պատասխան նրանք հայտնեցին, որ պարզապես սպասում են:  Իսկ թե ինչին և ում՝ նրանք այդպես էլ չպասխանեցին:

Armlur.am-ի հետ զրույցում 25/02  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահե Մեսրոպյանը հայտնեց, որ ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 407 մարդ, որից այս պահի դրությամբ ընտրությւոն է կատարել 240-ը: Հանձնաժողովի նախագահը համայնքի բնակիչների ընտրությանը մասնակցելու ակտիվությւոնը գնահատեց նորմալ:

1974465_609189845828901_1339041085_n

 

10013578_609190605828825_240051985_n




Լրահոս