ՖՈՏՈ․ Իրենց պահվածքով աջակցում են օրինախախտ տնտեսվարողներին. քաղաքացին ահազանգում է, քաղաքապետարանից պնդում են՝ տույժ է կիրառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին են ահազանգել քաղաքացիները և նշել, որ արդեն երեք ամիս է, ինչ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի 26 հասցեի տարածքում բանջարեղենի խանութի վաճառքի մի մասն իրացվում է փողոցում:

«Էջմիածին քաղաքի, մասնավորապես՝ Մովսես Խորենացի 26 շենքի բակում, արդեն բավականին ժամանակ է, ինչ վաճառք է իրացվում: Երեք ամիս շարունակ խնդրին լուծում տալու համար դիմել ենք և՛ Էջմիածնի քաղաքապետարան, և՛ Վաղարշապատի համայնքապետարան, և՛ կոնկրետ հանդիպում ենք ունեցել կոմունալ բաժնի ղեկավարի հետ, տեղեկացրել վարչական իրավախախտման և հակասանիտարական իրավիճակի մասին: Խնդրին լուծում չեն տալիս, գալիս նայում են անցնում-գնում: Իրենց այդ պահվածքով էլ աջակցում են օրինախախտ տնտեսվարողներին»,- ArmLur.am-ին ահազանգում է Էջմիածին քաղաքի բնակիչը:




Լրահոս