2023 թվականի վերջին ռուսների գումարի կանխիկացման աճը կազմել է շուրջ 2 տրիլիոն ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի վերջին Ռուսաստանի բնակչության կողմից գումարի կանխիկացման աճը կազմել է շուրջ 2 տրիլիոն ռուբլի։ Այդ մասին գրում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներին։

Վիճակագրությունը արտացոլում է Կենտրոնական բանկից դուրս գտնվող բոլոր կանխիկ միջոցները, ներառյալ առևտրային բանկերի դրամարկղերում մնացորդները, սակայն միջոցների հիմնական մասը գտնվում է բնակչության ձեռքում:

2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում արձանագրվել են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի աճի ռեկորդային տեմպեր. միայն տարվա առաջին կիսամյակում բնակչության ձեռքում կանխիկ մնացորդներն աճել են գրեթե 1,5 տրիլիոն ռուբլով, իսկ հունվար-օգոստոսին՝ ավելի քան 2 տրիլիոն ռուբլով։

Կանխիկի պահանջարկն աճել է այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսին է հունիսի վերջին Վագներ ՌՄԿ-ի ռազմական ապստամբության փորձի ժամանակ անորոշությունը: Սակայն արդեն այս տարվա սեպտեմբերին միտումը փոխվել է. աշնան երեք ամիսներին էլ նկատվել է շրջանառության մեջ կանխիկ դրամի ծավալի նվազում՝ ընդհանուր առմամբ 446,9 մլրդ ռուբլով։

 




Լրահոս