Ինչպե՞ս կընդունի ռուսական կողմը ՀՀ Կադաստրի ղեկավարին․ նա կգործուղվի ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 2024 թվականի մարտի 28-29-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Կոմպետենցիա 2024. Կադաստրային գնահատում» համաժողովին մասնակցելու նպատակով:

Սուրեն Թովմասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։

Հետաքրքիր է, արդյոք ռուսական կողմն ինչպես կընդունի Սուրեն Թովմասյանին՝ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցում կատարած հայտարարություններից հետո։

Էմմա Միքայելյան




Լրահոս