Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքներ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է գտնվում 41-ամյա Մհեր Բաբաջանյանի դատական գործը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, Գարեգին Շահինյանի որդուն արգելանքից ազատելու համար, իբր իրեն ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, Գարեգին Շահինյանի գիտակցության և կամքի վրա ազդելով, համոզելու եղանակով դրդել է նրան, հարցի դրական լուծման համար, իր միջոցով 4000 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց, այսինքն` դրդել է Գարեգին Շահինյանի կողմից հանցանք կատարելու` պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն, սակայն Մհեր Բաբաջանյանի գործողություններն ավարտին չեն հասել` իր կամքից անկախ հանգամանքներով:
Բաբաջանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2 մասի 2 կետով և 38-34-312 հոդվածի 3 մասի 1 կետով: Խափանման միջոց է նշանակվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Աղբյուրը` datalex.am