Եթե կառավարությունը պաշտոնանկ արվի, հաջորդ գիշեր ՀՀԿ-ականները կդառնան ԲՀԿ-ական. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ինչ-որ ձևով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, և կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2- 3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ։ Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում։ Մի անձնական խնդիր՝ մաքուր բիզնես։ Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա հեղափոխությունը»։

Այդ հեղափոխությունից հետո ով էլ գա իշխանության, կհայտարարի, որ նախորդ ռեժիմը հանցավոր էր, որ իրենք ստացել են ծանր ժառանգություն, բայց հիմա ամեն ինչ անելու են ժողովրդին այս օրհասական վիճակից հանելու համար»,–գրում է «Առավոտ»-ն իր խմբագրականում:

Մանրամասն` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս