Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մանրամասն քննարկվել է Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ Իսրայելի ավիահարվածից և Իրանի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը:

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իր հերթին, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները՝ հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հումանիտար ծանր իրավիճակի թեթևացման և ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման պայմանների ստեղծման վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ տվյալով՝ նախագահներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը:

Պուտինը շնորհավորել է Ռայիսիին և Իրանի մուսուլմաններին Ռամադան սուրբ ամսվա ավարտի և Ուրազա-բայրամ տոնի կապակցությամբ:




Լրահոս