Հունաստանում կայացած գրեփլինգի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 16 մեդալ։
Gi ձևաչափում ոսկե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։ No-Gi ձևաչափում նա արծաթե մեդալի է արժանացել։
Մրցանակային տեղեր են գրավել նաև Զորիկ Հովհաննիսյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Գարուշ Վարդանյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Ռաֆիկ Թումասյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ), Հովհաննես Մկրտչյանը (No-Gi` բրոնզ), Լենդրուշ Մկրտչյանը (No-Gi` արծաթ), Դավիթ Սևլիկյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Մովսես Եղիազարյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ) և Հրաչյա Թադևոսյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ)։