Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հրազդանում հոգեհանգստի սրահի բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ հեղինակություն համարվող «Դերոյի Արսեն» անունով առավել հայտնի Արսեն Հունանյանը ներքին կռիվների մեջ է եղել Կոտայքի մարզի բնակիչ Արծրուն Ավետյանի հետ։ Անգամ խոսակցություն է գնացել, թե ով ում է սպանելու եւ ում ձեռքով։ Եվ ահա տարիներ շարունակ ներքին թշնամանքը իր ճակատագրական ավարտին է հասել մայիսի 18-ին։ Արծրուն Ավետյանը զենքով մտել է Հրազդանի եկեղեցու բակ, որտեղ հեղինակություն համարվող «Դերոյի Արսենը» մասնակցելիս է եղել հոգեհանգստի ու կրակոցներ է արձակել նրա վրա։ Հոգեհանգստի վայրում սկսվել է իրարանցում ու հեղինակություն «Դերոյի Արսենին» տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Սպանված «Դերոյի Արսենի» մտերիմ ընկերը նկատել է, որ կրակոցներ արձակող անձը դեպքից հետո նստել է Оpel մակնիշի մեքենան ու հեռացել։ Վերջինս հետապնդել է նրան ու Չարենցավանի ճանապարհին մոտ 6 կրակոց է արձակել, ինչի հետեւանքով սպանվել է Արծրուն Ավետյանը։
Ի դեպ այս դեպքից առաջ իրավապահները սպանության գործով անցնող անձանց զենքի կասկածանքով բաժին է տարել ու ստուգումներ են իրականացրել ու ահա ստուգումներից հետո հնչում են կրակոցներ։
Հիշեցնենք,որ Shamshyan.com-ը գրել էր Երեկ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Քնար Մանուկյան