Երթի մասնակիցները հայելիներ են բռնել ձեռքները, այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հորդորել էր ոստիկանությանը հայելի պահել և հաճախ նայել։
Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազանը դարձյալ անդրադարձել է ոստիկանապետի պահվածքին: «Մի սերժանտ էլ կա մեջները, սերժանտ, Արամ Հովհաննիսյան է անունը, ավելի ճիշտ՝ ենթասպա, չէ, ենթասպա էլ չի, ավագ ենթասպա էլ չի, մեծ փորով, ջանով կոլոտ, դա ներկայացնում է ոստիկանությունը: Աշխարհում նման տիպի ոստիկանապետ գոյություն չունի։ Զինվորներդ ի՞նչ պետք է սովորեն քեզանից։ Քո ֆիզիկական վիճակը ամեն բանի մասին խոսում է, թե ինչքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես, ինձ ասում ես՝ Տեր հա՞յր, ցուցարարներին՝ լակո՞տ։ Հայելի պահիր քո մոտ։ Կողքովդ անցել եմ, մի բառ շշնջայիր, չե՛ս կարող, քո տերերն էլ չեն կարող: Ոչ ոք մեզնից որևէ մեկին չի կարող վախեցնել ոչ կալանքով, ոչ նեղությամբ, ինչ ուզում եք՝ արեք»,- հայտարարել է Սրբազանը: