Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունից անցել է 6 օր, սակայն իրավապահ համակարգը լուռ է: Ով կամ ովքեր սպանեցին քրեական հեղիանկություն Սերգեյ Գրիգորյանին։ Հարց, որի պատասխանը հուսանք կտա տարվող քննությունը։
Armlur.am-ի նկարահանող խմբագրությունը դեպքի վայրում է` հասկանալու համար, թե արդյոք բնակիչները որեւէ բան նկատել են, թե ոչ, ինչ կատարվեց այդ օրը գիշերը Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցում, ինչի ականատեսները եղան բնակիչները:
Վարչական շրջանոմ սպանությունից 6 օր անց ևս ժապավեներն են ու Սերգեյ Գրիգորյանի հետ կապված հիշողություններ։ Կրակոցներից 6 օր անց բնակիչները դեռ վախի մեջ են: Հիշում էին, թե ոնց էին կրակոցներից փախչում:
Ահա այն դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցներ ու կրակոցներից վնասվել է տարածքի խանութի պատերը: Խանութի սեփականատերը, որի անունը հարգելի պատճառներով չենք հնչեցնում, պատմում է աչքի տեսածը։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը տեղի ունեցած , սպանությունը դեռ բացահայտված չէ: Ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ ֆազի հետ նրա հետ մեքենայում այդ օրը եւս մեկ քաղաքացի է եղել, որը հիվանդանոց էր տեղափոխվել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:
Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրասված է եղել։ Մասնավորապես նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Հավելելնք, որ նա անցնում էր քրեական գործով եւ սպանության օրը դատարանը նրան թույլ էր տվել երկրից դուրս գալ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան