Շիրակի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնի սաներն այսուհետ օրն ու ժամանանցն ավելի հետաքրքիր կազմակերպելու նոր հնարավորություն են ստացել․ կենտրոնը նոր խաղահրապարակ ունի։
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կենտրոնի բակը բարեկարգվել է ու կարուսելներով համալրվել։ Բացի այդ, սաների համար ստեղծվել են պայմաններ նաև ավազաթերապիա անցկացնելու համար։
«Գագիկ Ծառուկյանի ու Ծառուկյան ընտանիքի համար Գյումրին միշտ առանձնահատուկ կարոևրություն ու նշանակություն է ունեցել, և երեխաների հետ կապված հիմնախնդիրները միշտ եղել են պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում», – նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը բացարձակ առաջնահերթություն էր, քանի որ այս հաստատությունում գյումրեցիներից բացի նաև Արցախից տեղահանված բազմաթիվ երեխաներ են բնակվում։
Մանրամասները՝ տեսանյութում