Աղանդների մասին խոսելով ու ահազանգելով` դրանք չեն քարոզվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Քայքայիչ աղանդների դեմ պայքարող կազմակերպության» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Անդրադառնալով Քեսաբին` Ամարյանն ասաց, որ դա 1918 թվի կրկնությունն է և միտումնավոր արվում է եվրոպական և արտասահմանյան մի շարք իշխանությունների կողմից: Պարզապես դա արվում է, որպեսզի ուշադրությունը գնա դեպի Քեսաբ:
«Սա միտումնավոր ստեղծված իրավիճակ է, որի նպատակն է շեղել լրագրողների ուշադրությունը ԱՄՆ-Ռուսաստան, Եվրոպա-Ռուսաստան հակամարտությունից: Սա միանշանակ գենոցիդ է: Հատուկ սարքված գործողություններ են»,- ասաց Ամարյանը:
Ամարյանը նաև իր խոսքում հայտնեց, որ ինքը տեղեկացրել է ՀՀ պատկան մարմիններին քայքայիչ աղանդների կողմից ստեղծված կայքէջերի մասին, սակայն դրանց դեմ պայքարելու արձագանք դեռևս չի ստացել: