Լոռու մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի պարեկները Սպիտակ համայնքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վահագնաձոր գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը մեքենայի սրահում առկա շուրջ 3,5 խմ փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է փաստաթուղթ, որում եղած տվյալները չեն համապատասխանել փայտանյութի քանակական և ժամանակագրային տվյալներին:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս