Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել շրջափակված անկլավի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր տարածաշրջանում 37 մահվան մասին՝ նշելով, որ նրանցից 25-ը զոհվել է հյուսիսում։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության սրման զոհ է դարձել, ընդհանուր առմամբ, 43,4 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 102,3 հազարը։