Իրանը կփոխի մայրաքաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։

ISNA գործակալության փոխանցմամբ՝ նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։

«Մենք ցանկանում ենք շարունակել երկրի հարավից ու ծովից առաջնային ռեսուրսները բերել դեպի կենտրոն և դրանք վերածել արտադրանքի և հետո արտահանել, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։




Լրահոս