Արքայազն Հարրին և կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը «բացել են» Մոնտեսիտոյի իրենց առանձնատան դռները՝ Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհներից տուժած իրենց ընկերների և սիրելիների համար: Այս մասին արքայական զույգը հայտնել է իր պաշտոնական կայքում և կոչ արել նույն կերպ վարվել:
Բացի այդ նրանք կոչ են արել հավաքագրել առաջին անհրաժեշտության իրեր, հագուստներ և խաղալիքներ՝ տարհանված բնակչությանն աջակցելու համար: The Telegraph-ի աղբյուրների փոխանցմամբ, զույգն աշխատում է Archewell հիմնադրամի աշխատակիցների հետ՝ բացահայտելու համայնքին աջակցելու ամենաարդյունավետ ուղիները:
Նվիրատվություններ են կատարվել նաև հիմնադրամի միջոցով և աշխատանքներ են տարվում World Central Kitchen-ի հետ համագործակցող խոհարար Խոսե Անդրեի հետ՝ սննդի մատակարարման շրջանակում:
Հարկ է նշել սակայն, որ, չնայած այս պահին արքայազնի և կնոջ կալվածքը անվտանգ է, այդ գոտում հնարավոր է տարհանում հայտարարվի՝ կախված հրդեհի ուղղության փոփոխությամբ, որն այս պահին 100 կիլոմետրով է հեռու միայն: