Պարույր Հայրիկյանը հանրահավաքի է պատրաստվում․ ակնկալում է 50-100 հազար մարդու ներկայություն իր հավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրահավաքի է պատրաստվում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փետրվարի 18-ին Հայրիկյանը հանրահավաք է իրականացնելու՝ Ազատության հրապարակում․ «Մեծ հավաք է լիելու։ Խոսելու ենք ՀՀ-ում առկա խնդիրների մասին, վճռական քայլերի անհրաժեշտության մասին։ Իշխանությունը պետք է վերադարձվի իրական տիրոջը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրիկյանը։

Ի դեպ, վերջինս ակնկալում է 50-ic 100 հազար մարդու ներկայություն հավաքին։

Հավաքից հետո երթ կիրականացվի՝ Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքը կշարունակվի։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս