Ռուսաստանցի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը gazeta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառվելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ այս լուրն իր համար անսպասելի էր։
«Եվրոպացի քաղաքական գործիչներն այլևս անելու ոչինչ չունեն, եթե հալածանքների ու պատժամիջոցների են ենթարկում մարդկանց ուրախություն և ժպիտներ պարգևող դերասաններին ու մշակույթի գործիչներին, կատակերգուներին ու երգիծաբաններին», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:





























