
Առավոտից համացանցում ակտիվ շրջանառվում է այն թեման, որ հայտնի երգիչ Սարո Թովմասյանն, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, խաղատանը խոշոր գումար է շահել՝ 1 միլիոն 500 հազար դոլար։
Լուրը, իհարկե, արժանացել է տարբեր քննարկումների՝ թե՛ լավ, թե՛ վատ։
Այս ամենին ինստագրամյան իր միկրոբլոգի էջում անդրադարձել է նաև դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Անաիսի խոսքով՝ ինքը տեղյակ է շահումից և շատ ուրախ է դրա համար, բայց խորհուրդ է տալիս այլևս խաղադրույք չանել։
Ավելին, Անաիս Սարդարյանն անդրադարձել է նաև այն անձանց, ովքեր քննադատում են Սարո Թովմասյանին շահումը բարեգործություն չանելու համար։
Նշենք, որ Անաիս Սարդարյանը զբաղվում է բարեգործությամբ և երգիչը՝ Սարո Թովմասյանը օրերս 10․000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել անապահով ընտանիքներին։
Աննա Սրապիոնյան
Մանրամասները՝ տեսանյութ։