Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԿՄ-ի աշխատակցի սենյակում մարտական նռնակ են դրել, որը պետք է պայթեր․ ինչ է կատարվում Բյուրեղավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով Բյուրեղավանում ԵԿՄ-ի սենյակներից մեկում տեղադրել են մարտական նռնակ, որը պետք է պայթեր։ ArmLur.am-ը դեպքի վայրում է և արձանագրել է նաև, որ իրավապահները այս պահին դեպքի վայրում են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում, և հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է, որպեսզի նստի և նկատել է նռնակը:

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս