Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ Կենտրոնի հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկություններով կրակոցներ՝ են հնչել Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում և կա վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր և ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։

shamshyan.com-ն քիչ առաջ հայտնեց, որ դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է մեկնել նաև քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները  ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս