Armenian text to speach

Թրամփը 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել «New York Times»-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ New York Times-ի դեմ ներկայացնում է 15 միլիարդ դոլար արժողությամբ զրպարտության և վարկաբեկման հայց։ Պատճառը՝ պարբերականի հրապարակումները իր ընտանիքի, բիզնեսի, քաղաքական շարժման և հատկապես ֆինանսիստ Ջեֆրի Էպսթեյնի հետ կապերի մասին։

Թրամփը գրել է, որ թերթը «երկար ժամանակ ազատորեն ստել է ու վարկաբեկել իրեն», և հիմա դա պետք է դադարի։ Հայցը ներկայացվել է Ֆլորիդայի դաշնային դատարան։

Հայցում նշված են նաև Penguin Random House հրատարակչության կողմից 2024-ին տպագրված գիրքը, որտեղ ասվում է, որ Թրամփը վատնել է հոր ժառանգությունը։ Թրամփի փաստաբանների խոսքով՝ և՛ հոդվածները, և՛ գիրքը «սուտ և աղավաղված» տեղեկություններ են տարածել՝ վնասելով նրա բիզնեսին ու անձնական հեղինակությանը։

Նշենք, որ վերջին ամիսներին Թրամփը մի շարք դատական գործեր է հարուցել այլ լրատվամիջոցների դեմ, այդ թվում Rupert Murdoch-ի և Wall Street Journal-ի դեմ՝ 10 միլիարդ դոլարի, CBS-ի դեմ՝ որի արդյունքում ստացավ 16 մլն դոլար, ABC News-ի դեմ՝ 15 մլն դոլարով պայմանավորվածություն։

Թրամփը շարունակում է կոշտ քննադատել ավանդական մեդիան՝ մեղադրելով այն կողմնակալության և իր դեմ արշավ վարելու մեջ։




Լրահոս