Հովհաննավանքում իրավիճակը էլ ավելի լարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումից հետո։ Քաղաքացիներից մեկը բոյկոտեց կարգալույծ Ստեփան Ասատրյանի՝ Տեր Արամի պատարագը․ «Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ մատուցել»,- գոռաց քաղաքացին, որից հետո նրան հանեցին եկեղեցուց։
Նշենք, որ Հովհաննավանք այցելած քաղաքացիներները եկել են տարբեր քաղաքներից։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։
ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























