Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի գրառումն են կարդացել, խառնվել են իրար, շատ հուզված են, դեռ հայրիկին չեն տեսել․
«Մենք էլ ձեզ պես Փաշինյանի գրառումն ենք տեսել, խառնվել ենք, դեռ պապային չենք տեսել»։
Քիչ առաջ հայտնել էինք, որ Բաքվից Հայաստան են հանձվել 4 հայ գերիներ։
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։
Նրանք նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։
Քնար Մանուկյան





























