«Նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Պարզապես զարգացումների նոր փուլում պահանջվում են նոր լուծումներ: Հետևաբար, Կարեն Ճշմարիտյանի նշանակումը հենց այս համատեքստում էր»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի կատարած աշխատանքին, ըստ Մինասյանի՝ նա արեց այն, ինչ պետք է աներ:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին` Մինասյանն ասաց, որ Քոչարյանն ունի իր տեսակետը, որը չի համընկնում ՀՀԿ-ի հետ, բայց համընկնում է ԲՀԿ-ի տեսակետների հետ: