Armenian text to speach

Նարեկ Կարապետյանի առողջական խնդիրների հարցով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Նա ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց»,- նշում են ՔԿ-ից։
Կոմիտեից նաև նշել են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳՔՎ-ում ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, ինչպես նաև նույն արարքին հանցակից լինելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ, և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը ՀՀ իշխանությունների քննադատությանն անդրադառնալով` մի դիմում էր ցույց տվել, որն ուղղված էր 8 տարի առաջ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցնող Հենրիկ Մուրադյանին։ Կարապետյանը կից ներկայացրել էր նաև իր զինգրքույկն ու ծննդյան վկայականը։
Նա դիմումի մեջ նշել էր, որ առողջական վիճակի պատճառով ազատվել է ծառայությունից, բայց դիմում է պարտադիր զինծառայության անցնելու համար։ Ի պատասխան այդ դիմումի՝ Կարապետյանը զինկոմիսարից ստացել է բացասական պատասխան։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց նաև, որ ցանկանալով ռազմական գիտելիքներ ձեռք բերել` հետագայում վերապատրաստում է անցել համապատասխան կազմակերպություններից մեկում։



Լրահոս