Հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա նույն վայրում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։























