Այսօր առավոտից խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակները։ Բերման էին ենթարկել 14 անձի։
ArmLur.am-ին ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ ձերբակալված անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրվում են ընտրակաշառք տալու և ստանալու մեջ:





























