ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է եռապատկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործընթացի արագությունը:
«Մեր ականազերծող նավերն այժմ մաքրում են Հորմուզի նեղուցը։ Ես հրամայել եմ շարունակել այս աշխատանքը, բայց եռապատկված տեմպերով», – գրել է նա Truth Social-ում։
Նախագահը հավելել է, որ նաև հրամայել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել նեղուցը ականապատող իրանական ցանկացած նավ:





























