Armenian text to speach

ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են 125,000 քաղաքացիական թիրախների վրա․ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում առնվազն 125,000 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ են դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմը դարձավ Իրանի պատմական հաղթանակը։ (Հակամարտության ընթացքում) հարձակման են ենթարկվել 125,000 քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և տնտեսական ենթակառուցվածքներ», – ասել է նա Իսլամական Հանրապետության Բանակի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Ջալալին ասել է, որ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 3000 իրանցի, այդ թվում՝ 220 երեխա և 250 կին։




Լրահոս