Ադրբեջանական վարչակարգը պահանջել է ՀՀ կառավարությունից դատապարտել ցեղասպան Թուրքիայի դրոշի այրումը
«Խստորեն դատապարտում ենք Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նման գործողությունները, որոնք էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին»,-նշված է հայտարարության մեջ։




























