Armenian text to speach

«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն  է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:

«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝

Ժամկետը՝ 733 օր

Տոկոսագումարի վճարումը՝ ամսական

Արժույթ AMD USD EUR RUB
Գումար 200 հզր-50 մլն 400 -100 հզր 400 -100 հզր 20 հզր-10 մլն
Տարեկան անվանական տոկոսադրույք մինչև 8.25% մինչև 3.25%, մինչև 1.25% մինչև 5%
Տարեկան տոկոսային եկամտաբերություն մինչև 8.57% մինչև 3.30% մինչև 1.26% մինչև 5.12%

 

Ավանդը հնարավորություն է տալիս՝

  • կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ,
  • կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա  ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով:

Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: (Գ)

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 




Լրահոս