Armenian text to speach

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի։ Համապատասխան նախագիծը հրապարակել է ՏԿԵՆ-ը։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունն ու էներգետիկ համակարգի կայունությունը։

Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ» կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փետրվարի 25-ից փաստացի կասեցված է եղել՝ մայիսի 25-ից մինչև համապատասխան դատական որոշման կայացումը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին»։




Լրահոս