Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Բարսելոնան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սելտա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Բարսելոնան», հայտնում է իսպանական մամուլը:

Համաձայն աղբյուրի տվյալների, Լուիս Էնրիկեն ունի մի քանի առաջարկներ նաև այլ ակումբներից, սակայն նրան առաջին հերթին հետաքրքրում է կատալոնական ակումբի աձաջարկը: «Սելտայի» հետ պայմանագիրը գործում է ևս մեկ մրցաշրջան, սակայն ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում նրան խոչընդոտել, եթե նա որոշի հեռանալ ակումբից:

Լուիս Էնրիկեն կարողացել է կատարել մրցաշրջանի գլխավոր առաջադրանքը, որը կայանում էր նրանում, որ թիմը ստանա բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր:

Հիմա էլ նա ցանկանում է կատարել ավելի բարդ առաջադրանքներ:

 




Լրահոս