Իլոն Մասկ՝ 14 (պաշտոնապես ճանաչված) երեխա

Հայտնի մարդկանց աշխարհում շատերը իրենց մեծ կարողություններն օգտագործել են մեծ ընտանիքներ կազմելու համար։ Դրա վառ օրինակն է տեխնոլոգիական ձեռնարկատեր Իլոն Մասկը, որն ունի առնվազն 14 պաշտոնապես ճանաչված երեխա։ Նրանք ծնվել են երեք տարբեր հարաբերություններից՝ վեցը՝ Ջասթին Ուիլսոնից, երեքը՝ երգչուհի Գրայմսից, և չորսը՝ Շիվոն Զիլիսից։
Չարլի Չապլին՝ 11 երեխա

Բրիտանացի դերասան, ռեժիսոր և կոմպոզիտոր Չարլի Չապլինը չորս անգամ ամուսնացել է և ընդհանուր առմամբ ունեցել 11 երեխա՝ իր երկու կանանցից։ Նրանցից ութը ծնվել են Ունա Օ’Նիլի հետ ամուսնությունից, իսկ երեքը՝ դերասանուհի Լիտա Գրեյից։
Սթիվեն Սփիլբերգ՝ 7 երեխա

Հոլիվուդյան բլոկբաստերների ստեղծման հետ մեկտեղ Սթիվեն Սփիլբերգը հասցրել է նաև մեծ ընտանիք կազմել։ Հայտնի ռեժիսորն ունի յոթ երեխա՝ մեկը՝ նախկին զուգընկերուհի Էմի Իրվինգից, իսկ մյուսները՝ դերասանուհի Քեյթ Քեփշոուի հետ ամուսնությունից։ Նրանցից երեքը որդեգրված են, իսկ երեքը՝ կենսաբանական։
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի՝ 6 երեխա

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնությունը երկար տարիներ համարվում էր Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը։ Նրանց 12-ամյա հարաբերությունների ընթացքում (2004–2016 թվականներին) զույգն ունեցավ երեք կենսաբանական երեխա՝ Շայլո, Վիվիեն և Նոքս, ինչպես նաև որդեգրեց երեք երեխայի՝ Մեդոքսին, Փաքսին և Զահարային։ Հետագայում նրանք բաժանվեցին։
Քրիս Ջեններ՝ 6 երեխա
Քրիս Ջենները համարվում է 21-րդ դարի ամենահայտնի մայրերից մեկը։ Նրա վեց երեխաներն աշխարհահռչակ են։ Ռոբերտ Քարդաշյանի հետ ամուսնությունից նա ունի երեք դուստր և մեկ որդի՝ Քորթնի, Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները, իսկ Բրյուս Ջենների (ներկայում՝ Քեյթլին Ջեններ) հետ՝ երկու դուստր՝ Քենդալ և Քայլի Ջեններ։





























