Armenian text to speach

Մինչև 2027 թվականը Ադրբեջանը կավարտի Հայաստանի սահման տանող ենթակառուցվածքային ծրագրերը․ Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է մինչև 2027 թվականի սկիզբը ավարտին հասցնել դեպի հայ-ադրբեջանական սահման տանող երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի հիմնական աշխատանքները։

Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը «բարձր տեմպերով կատարում է ստանձնած պարտավորությունները», իսկ տրանսպորտային նախագծերի իրականացման մակարդակը բավական բարձր է։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում հատկապես Նախիջևանի ուղղությամբ։ Բայրամովը նշել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում առկա է շուրջ 180 կմ երկարությամբ երկաթուղային գիծ, որը մոտ 30 տարի չի շահագործվել և վերականգնման համար պահանջում է լրացուցիչ ներդրումներ ու լայնածավալ վերակառուցում։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի տարածքում իրականացվող Կարս–Իգդիր երկաթուղային նախագծին՝ ընդգծելով, որ դրա շինարարությունն արդեն մեկնարկել է։

Բայրամովի խոսքով՝ այս նախագծերի ավարտը պետք է նպաստի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերականգնմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծի «Արևելք-Արևմուտք» և «Միջին միջանցք» երթուղիների զարգացման համար։

Անի Վարդանյան




Լրահոս