Միջադեպ` ֆուտբոլային հանդիպումից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը Հռոմում ներկայացրել է մեղադրանք մի քաղաքացու, որը շաբաթ օրը`մայիսի 3-ին, կրակել է  ֆուտբոլասերների բազմության վրա: Վերջիններս   պատրաստվել են դիտելու  ֆուտբոլային երկու ակումբների` «Նապոլի » և «Ֆիորենտինայի» հանդիպումը  գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում:
«Նապոլի»  թիմի  երեք երկրպագուներ վիրավորվել են. նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:  Կրակողը, ի դեպ, եղել  է  ֆուտբոլի երկրպագու:
Դեպքի պատճառով գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը հետաձգվել է 40 րոպեով:




Լրահոս