Աշխեն Զավենի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը հաստատելու և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու մասին» 2026 թվականի մայիսի 13-ի թիվ 3-Ա որոշմամբ նշանակված լինելով Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1/2 հասցեում գտնվող թիվ 10/51 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած քվեարկության օրը, պարտավոր լինելով ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տվյալ տեղամասում ժամը 20:00-ին հայտարարել քվեարկության ավարտի մասին և արգելել ընտրողների մուտքը քվեարկության սենյակ, չի կատարել իր այդ լիազորությունները։
Նա ժամը 20:00-ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը թիվ 10/51 ընտրական տեղամասի քվեարկության սենյակ, ինչի արդյունքում քվեարկությունը շարունակվել է մինչև ժամը 21:19-ը։ Այդ ժամանակահատվածում թույլատրվել է մասնակցել ևս 121 ընտրողի, որի հանգամանքն էապես ազդել է քվեարկության արդյունքների վրա, և հնարավոր չի եղել պարզել քվեարկության իրական արդյունքները։
Աշխեն Վարդանյանի կողմից իր լիազորությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու արդյունքում անհնարին է դարձել թիվ 10/51 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքների ամփոփումը, ինչի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 8-Ա որոշումը վերանայելու մասին» 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 255-Ա որոշմամբ թիվ 10/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները ճանաչել է անվավեր։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































