Սլավյանսկում զինվորականների դեմ կռվում են նաև չեչենները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլավյանսկի մերձակայքում մարտի ժամանակ առնվազն ութ ուկրաինացի զինվորական է վիրավորվել, հայտնել է BBC-ի թղթակիցը:

Մարտն ընթանում է Սլավյանսկից Իզյում տանող ճանապարհի սկզբնամասում: Ուկրաինայի ուժայինների խոսքով, օպերացիայի ընթացքը փոփոխվել է այն պատճառով, որ հակառակորդը հարձակվել է հետևից: Սլավյանսկում այս պահին գտնվում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակը:

Ավակովի խոսքով` հակառակորդը կիրառում է խոշոր տրամաչափի հրետանի: Նախարարը պնդում է, որ հարձակվողների թվում կան նաև չեչեններ: Ուկրաինացի զինվորականներն արդեն վերահսկողության տակ են վերցրել տեղական հեռուստաաշտարակը, ինչից հետո վերականգնվել է ուկրաինական հեռուստատեսությունների հեռարձակումը:




Լրահոս