7 տարի առաջ Ինդոնեզիայում տեղի ունեցած ուժեղ ցունամիից հետո կորած աղջիկը տուն է վերադարձել: Մինչ այժմ 15-ամյա Վատիի հարազատները նրան մահացած էին համարում,- հաղորդում է France-Presse -ը: Աղջիկը հայտնվել է Ինդոնեզիայի Աչեխ մարզի Մեուլաբո քաղաքում: Նա լուռ նստել է տեղի սրճարաններից մեկում, մինչև նրա վրա ուշադրություն են դարձրել: Վատին պատմել է, որ փնտրում է իր հարազատներին, սակայն կարողացել է հիշել միայն պապի անունը: Տեսնելով թոռանը՝ պապն անմիջապես կապվել է աղջկա ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին ճանաչել են նրան ժառանգական խալով եւ արմունկի սպիով:
Կորած աղջիկը 7 տարի անց տուն է վերադարձել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ