Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները մինչև այս տարվա վերջ հերթական հանդիպումը կանցկացնեն «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ ադրբեջա «Խաղաղության կամուրջ» երկխոսության հարթակը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդման և կայուն երկխոսության հաստատման նպատակով։ Հարթակի շրջանակում երկու երկրների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելով խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը, լրատվամիջոցների հարցերն ու քաղաքացիական հասարակության դերը։
Նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ կողմերը նախանշել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վերջին հանդիպումը կայացել է այս տարվա ապրիլի 10-12-ը՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Քննարկումների առանցքում եղել են երկխոսության զարգացումն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հաստատմանը նպաստելու հարցերը։
Այսպիսով, մինչև տարեվերջ նախատեսվող հանդիպումը կլինի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական շփումը։
Անի Վարդանյան























































































