Armenian text to speach

Երևանում «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու շինության համար տեղադրված թիթեղյա պարսպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել է երկաթե էլեկտրասյանն ու ճանապարհին եղած՝ շինարարական կառույցի համար տեղադրված թիթեղյա պարսպին։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում և պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Մամուլի Տեսություն

Լրահոս