Տեղեկություններ էին տարածվել, որ Սյունիքի մարզի որոշ դպրոցներում երկու օր է՝ փորձնական տագնապ են հայտարարում, ուսուցիչներին տանից կանչում դպրոց և սովորեցնում, թե ինչ պետք է անել պատերազմի ժամանակ: Նշվում էր, որ նախկինում նման միջոցառումներ չեն անցկացվել:
ՀՀ Պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման միջոցառումներն անցկացվում են ՀՀ ողջ տարածքում, և ավելացրեց, որ դպրոցները հիմա ավելի շատ են նշանակություն տալիս ռազմահայրենասիրական դաստիրակությանը, քան նախկինում:
ՊՆ մամլո խոսնակը նաև բացառեց այն հանգամանքը, ըստ որի այս միջոցառումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ արված հայտարարության հետ որևէ առնչություն կարող են ունենալ:
«Առաջին հերթին, լավ չէ, որ մինչև հիմա այդ դպրոցներում անվտանգության, ինքնապաշտպանության հմտությունների բարձրացման դասընթացներ չեն անցկացվել: Դրանք վաղուց պետք է արվեին: Վերջին հայտարարությունների հետ, չեմ կարծում, որ որևէ կապ ունենա ու չեմ էլ կարծում, որ հարցը դրան հասներ ընդհանրապես»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը: